ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 53 · ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ
Հոդված 367. Վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը
Հոդված 367. Վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը
1. Վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում կամ հանձնվում են վերաքննիչ դատարան։ Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան։
2. Վերաքննիչ բողոք ներկայացրած անձը բողոքը և դրան կից փաստաթղթերը չի ուղարկում գործին մասնակցող անձանց, եթե բողոքը ներկայացվել է`
1) հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման դեմ.
2) հայցադիմումը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման դեմ.
3) դատական տուգանք կիրառելու մասին որոշման դեմ:
3. Դատական ակտ կայացրած դատարանը վերաքննիչ բողոքի պատճենը ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան հինգերորդ օրը պարտավոր է գործը ուղարկել վերաքննիչ դատարան։