Հոդված 309. Վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումի ձևը և բովանդակությունը
Հոդված 309. Վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումի ձևը և բովանդակությունը
1. Վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումը ներկայացվում է գրավոր, որում պետք է նշվեն`
1) առաջին ատյանի դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը,
2) դիմողի անունը, բնակության վայրի հասցեն, անձնագրային տվյալները, իսկ իրավաբանական անձ դիմողի դեպքում` անվանումը, գտնվելու վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, ինչպես նաև դիմողի ֆաքսի, հեռախոսի համարը կամ էլեկտրոնային հասցեն,
3) պարտապանի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրի հասցեն,
4) հիմնական և լրացուցիչ պահանջների հիմքն ու չափը` առանձին-առանձին,
5) պահանջը հաստատող ապացույցները,
6) պահանջ` վճարման կարգադրություն արձակելու մասին,
7) հայտարարություն առ այն, որ պահանջը կապված չէ դեռևս չկատարված հանդիպակաց պարտավորությունների հետ, կամ հանդիպակաց պարտավորություններն արդեն կատարված են,
8) կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
2. Դիմումին կցվում են պահանջը հաստատող ապացույցները:
3. Դիմումն ստորագրվում է դիմողի կամ նրա ներկայացուցչի կողմից: Ներկայացուցչի կողմից ստորագրվելու դեպքում դիմումին պետք է կցվի նրա լիազորությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ:
4. Դիմումը և կից փաստաթղթերը դատարան են ներկայացվում երկու օրինակից:
(հոդվածը 19.04.21 ՀՕ-178-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 29.10.21 թվականին)
(19.04.21 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)