Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-05-31-ից մինչև 2021-07-24։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 54 · ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 375. Վերաքննիչ բողոքի քննությունը դատական նիստում

գործել է մինչև 2021-07-24Բացել ARLIS-ում

Հոդված 375. Վերաքննիչ բողոքի քննությունը դատական նիստում

1. Վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում բողոք բերած անձը և գործին մասնակցող մյուս անձինք ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար։

2. Բողոքի քննությունը դատական նիստում սկսում է նիստը նախագահող դատավորը սույն օրենսգրքի 143-րդ, 146-րդ և 148-րդ հոդվածներով սահմանված գործողությունների կատարումով, որից հետո նախագահող դատավորը հանդես է գալիս զեկուցումով։ Զեկուցողը շարադրում է վերաքննիչ բողոքի յուրաքանչյուր հիմքը և դրա համառոտ հիմնավորումը, վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը վերաքննիչ բողոքի յուրաքանչյուր հիմքի և հիմնավորման վերաբերյալ: Եթե վերաքննիչ դատարանին ներկայացվել են նոր ապացույցներ, ապա զեկույցի մեջ պետք է նշվի այդ մասին:

3. Դատական կազմում ընդգրկված դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին և նիստին ներկայացած գործին մասնակցող անձանց, որից հետո բողոքի քննությունը համարվում է ավարտված, և հայտարարվում է դատական ակտը հրապարակելու օրը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։