Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-05-31-ից մինչև 2021-07-24։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 45 · ԱՐԲԻՏՐԱԺԻ ՎՃԻՌԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 316. Արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելը

գործել է մինչև 2021-07-24Բացել ARLIS-ում

Հոդված 316. Արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում կայացված արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու մասին դիմում ներկայացնելու միջոցով դատարանում կարող են վիճարկել արբիտրաժային վարույթի մասնակիցները, ինչպես նաև այն անձինք, որոնց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ արբիտրաժը կայացրել է վճիռ՝ «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

2. Արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու մասին դիմումը ներկայացվում է «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դատարան նույն օրենքով սահմանված ժամկետում:

3. Այն անձինք, որոնց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ արբիտրաժը կայացրել է վճիռ, կարող են ներկայացնել արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու մասին դիմում մեկ ամսվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ իմացել են այդ վճռի կայացման մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։