Հոդված 349. Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումները քննող դատարանները
Հոդված 349. Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումները քննող դատարանները
1. Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է պարտապանի բնակության (գտնվելու) վայրի դատարան:
2. Եթե պարտապանը Հայաստանի Հանրապետությունում բնակության (գտնվելու) վայր չունի, կամ նրա բնակության (գտնվելու) վայրն անհայտ է, դիմումը ներկայացվում է պարտապանին պատկանող գույքի գտնվելու վայրի դատարան:
3. Եթե օտարերկրյա դատական ակտն իր բնույթով չի ենթադրում հարկադիր կատարում որևէ մեկ պարտապանի նկատմամբ կամ ընդհանրապես հարկադիր կատարում չի պահանջում, ապա այդպիսի ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է այն ներկայացնող անձի բնակության (գտնվելու) վայրի դատարան:
4. Եթե օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության ոչ իրավասու դատարան, ապա վերջինս պարտավոր է սույն օրենսգրքի 25-րդ հոդվածով սահմանված կարգով այն հանձնել իրավասու դատարանին: