Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-07-24-ից մինչև 2021-10-29։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 6 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Հոդված 37. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք

գործել է մինչև 2021-10-29Բացել ARLIS-ում

Հոդված 37. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք

1. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք կարող են հայցադիմում ներկայացնելու միջոցով գործի մեջ մտնել մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, իսկ սույն օրենսգրքի 40-42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչև դատարանի կողմից եզրափակիչ դատական ակտը հրապարակելը:

2. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք օգտվում են հայցվորի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները:

3. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայցով որպես պատասխանող կարող է հանդես գալ սկզբնական հայցով հայցվորը և (կամ) պատասխանողը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։