Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-07-24-ից մինչև 2021-10-29։Բացել գործող տեքստը
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԳլուխ 60 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

Հոդված 434. Միջազգային հարաբերություններում քաղաքացիական գործերով իրավական օգնության կարգը

գործել է մինչև 2021-10-29Բացել ARLIS-ում

Հոդված 434. Միջազգային հարաբերություններում քաղաքացիական գործերով իրավական օգնության կարգը

1. Հայաստանի Հանրապետության դատարանների հարցումներով օտարերկրյա պետությունների տարածքներում դատավարական գործողությունների կատարումը, ինչպես նաև դատական ծանուցագրերի, որոշումների, վճիռների և այլ փաստաթղթերի հանձնումը և սույն օրենսգրքով նախատեսված այլ գործողությունների կատարումը, ներառյալ` օտարերկրյա պետությունների իրավասու դատարանների հարցումներով Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից դատավարական գործողությունների կատարումը, իրականացվում են Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով և սույն օրենսգրքով սահմանված կարգով:

2. Օտարերկրյա պետության իրավասու դատարանի հարցմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում դատավարական գործողություններ կատարելիս Հայաստանի Հանրապետության դատարանները կիրառում են սույն օրենսգրքի կանոնները` համապատասխան վավերացված միջազգային պայմանագրով նախատեսված բացառություններով:

3. Օտարերկրյա պետության դատարանի հարցումների հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքում դատավարական գործողություններ կատարելիս Հայաստանի Հանրապետության դատարանները կարող են կիրառել համապատասխան օտարերկրյա պետության քաղաքացիական դատավարության օրենսդրության նորմերը, եթե այդ նորմերի կիրառման հնարավորությունը նախատեսված է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով, կամ եթե այդ նորմերը չեն հակասում սույն օրենսգրքին և քաղաքացիական դատավարության նորմեր պարունակող` Հայաստանի Հանրապետության այլ օրենքների:

4. Օտարերկրյա պետության դատարանի հարցումները Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվում են սույն օրենսգրքով նախատեսված ժամկետներում, եթե համապատասխան միջազգային պայմանագրով այլ ժամկետ սահմանված չէ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։