Հոդված 91. Գործին մասնակցող անձի ներկայացրած փորձագետի եզրակացությունը
Հոդված 91. Գործին մասնակցող անձի ներկայացրած փորձագետի եզրակացությունը
1. Գործին մասնակցող անձի ներկայացրած փորձագետի եզրակացությունն իր ապացուցողական նշանակությամբ հավասարազոր է առաջին ատյանի դատարանի որոշմամբ նշանակված փորձաքննության արդյունքով ստացված փորձագետի եզրակացությանը, եթե այն տված փորձագետը մինչև նախնական դատական նիստի ավարտը դատարանի առջև գրավոր հաստատում է եզրակացությունը` նախազգուշացվելով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին։
2. Առաջին ատյանի դատարանը փորձագետից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը։
3. Գործին մասնակցող անձի ներկայացրած փորձագետի եզրակացությունը պետք է համապատասխանի սույն օրենսգրքի 84-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին:
4. Գործին մասնակցող անձի ներկայացրած փորձագետի եզրակացությանը կցվում է եզրակացություն տված փորձագետի որակավորումը և մասնագիտական գիտելիքները հավաստող փաստաթուղթ: