Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-01-01-ից մինչև 2022-02-25։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2022-02-25-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 10 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ

Հոդված 102. Պետական տուրքը

գործել է մինչև 2022-02-25ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 102. Պետական տուրքը

1. Պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. (մասն ուժը կորցրել է 19.04.21 ՀՕ-178-Ն)

3. Դրամական պահանջներով հայց ներկայացնելու համար պետական տուրքի չափը որոշվում է հայցագնի հիման վրա:

4. Պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։

5. Գործում պետական տուրքի վճարման փաստի վերաբերյալ տեղեկությունների բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության օգտին պետական տուրքը բռնագանձելու վերաբերյալ կատարողական թերթն առաջին ատյանի դատարանն ուղարկում է հարկադիր կատարման` դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

6. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձանց հայցադիմումների ներկայացման համար պետական տուրքը գանձվում է հայցի համար սահմանված կարգով:

7. Դրամական և ոչ դրամական պահանջներ պարունակող հայցադիմումով պետական տուրքը հաշվարկվում և գանձվում է յուրաքանչյուր պահանջի համար առանձին:

8. Եթե հիմնական պահանջից բացի, ներկայացված են ածանցյալ պահանջներ, որոնք հիմնական պահանջի բավարարման դեպքում ենթակա են անվերապահ բավարարման, ապա ածանցյալ պահանջների համար պետական տուրք չի գանձվում:

9. Եթե հայցապահանջն իր բնույթով այնպիսին է, որ հայցադիմում ներկայացնելու պահին անհնար է որոշել հայցագնի չափը, ապա հայցվորը պարտավոր է վճարել օրենքով ոչ դրամական պահանջներով հայցադիմումների ներկայացման համար սահմանված պետական տուրքի չափը: Այս դեպքում դատարանը դատական ակտով անդրադառնում է գործի քննության ընթացքում որոշված հայցագնին համապատասխան լրացուցիչ պետական տուրք գանձելու հարցին:

10. Եթե հայցվորն օրենքով ազատված է պետական տուրքի վճարումից, կամ դատարանը կիրառել է նման արտոնություն, ապա պետական տուրքը դատական ակտով բռնագանձվում է պետական տուրքի վճարումից չազատված գործին մասնակցող մյուս անձից` բավարարված պահանջների չափին համամասնորեն:

11. Հայցի առարկան փոփոխելու դեպքում պետական տուրքի գումարի չբավականացնող մասը գանձվում է հայցի առարկան փոփոխելիս` փոփոխված հայցի առարկային համապատասխան:

12. Եթե գործը պարզեցված վարույթի կարգով քննելու ընթացքում դատարանը որոշում է կայացնում այն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին, ապա հայցվորը պարտավոր է վճարել օրենքով ընդհանուր հայցային վարույթի կարգով հայցադիմում ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի չափը։ Այս դեպքում դատարանը դատական ակտով անդրադառնում է ընդհանուր հայցային վարույթի կարգով հայցադիմում ներկայացնելու համար սահմանված չափին համապատասխան լրացուցիչ պետական տուրք գանձելու հարցին:

(102-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.04.21 ՀՕ-178-Ն)

(19.04.21 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։