Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-01-01-ից մինչև 2022-02-25։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 52 · ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 358. Հարկադիր կատարում չպահանջող օտարերկրյա դատական ակտերի ճանաչումը Հայաստանի Հանրապետությունում

գործել է մինչև 2022-02-25Բացել ARLIS-ում

Հոդված 358. Հարկադիր կատարում չպահանջող օտարերկրյա դատական ակտերի ճանաչումը Հայաստանի Հանրապետությունում

1. Հարկադիր կատարում չպահանջող օտարերկրյա դատական ակտերը ճանաչելու վերաբերյալ դիմումներն իրավասու դատարանը քննում է առանց դատական նիստ հրավիրելու:

2. Սույն հոդվածի իմաստով՝ հարկադիր կատարում չպահանջող օտարերկրյա դատական ակտեր են՝

1) անձի իրավական վիճակի վերաբերյալ այն պետության դատարանի դատական ակտերը, որի քաղաքացին է հանդիսանում անձը.

2) օտարերկրյա քաղաքացիների միջև ամուսնալուծության կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ օտարերկրյա դատական ակտերը.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց միջև ամուսնալուծության վերաբերյալ օտարերկրյա դատական ակտերը, եթե ամուսիններից մեկը ամուսնալուծության պահին մշտապես կամ հիմնականում բնակվել է այն պետության տարածքում, որի դատարանը կայացրել է դատական ակտը.

4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց միջև ամուսնությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատական ակտերը, եթե ամուսնության կնքումը տեղի է ունեցել այն պետության տարածքում, որի դատարանը կայացրել է այն անվավեր ճանաչելու որոշումը.

5) օրենքով նախատեսված դեպքերում՝ օտարերկրյա այլ դատական ակտեր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։