Հոդված 258. Դատավորի գործողությունները դիմումը վարույթ ընդունելուց հետո
Հոդված 258. Դատավորի գործողությունները դիմումը վարույթ ընդունելուց հետո
1. Դատավորն անհայտ բացակայողի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմիններին, հայտնի վերջին գործատուին, ոստիկանության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակում քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:
2. Դիմումն ընդունելուց հետո դատարանը կարող է խնամակալության և հոգաբարձության մարմնին առաջարկել բացակայող քաղաքացու գույքի պահպանության և կառավարման համար նշանակել գույքի հավատարմագրային կառավարիչ:
3. Քաղաքացու՝ հետախուզման մեջ գտնվելու կամ մահվան փաստը պարզելու դեպքում դատարանը սույն օրենսգրքով սահմանված կարգով կարճում է գործի վարույթը: