ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 16 · ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Հոդված 172. Ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելը
Հոդված 172. Ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելը
1. Դատարանը, մինչև նախնական դատական նիստի ավարտը պարզելով, որ հայցը հարուցվել է ոչ այն անձի դեմ, որը պետք է պատասխանի այդ հայցով, կարող է հայցվորի համաձայնությամբ թույլ տալ, որ պատասխանողը փոխարինվի պատշաճ պատասխանողով:
2. Ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու մասին դատարանը կայացնում է որոշում՝ այն երեք օրվա ընթացքում ուղարկելով գործին մասնակցող անձանց, այդ թվում նաև ոչ պատշաճ և պատշաճ պատասխանողներին:
3. Ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելուց հետո դատարանն իրականացնում է սույն օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված դատավարական գործողությունները:
4. Պատշաճ պատասխանողով փոխարինված ոչ պատշաճ պատասխանողի կրած դատական ծախսերը, անկախ գործի ելքից, ենթակա են հատուցման հայցվորի կողմից: