Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-01-01-ից մինչև 2022-02-25։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 54 · ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 386. Վերաքննիչ դատարանի դատական ակտերի հրապարակումը և դրանք գործին մասնակցող անձանց ուղարկելը

գործել է մինչև 2022-02-25Բացել ARLIS-ում

Հոդված 386. Վերաքննիչ դատարանի դատական ակտերի հրապարակումը և դրանք գործին մասնակցող անձանց ուղարկելը

1. Վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված դատական ակտերը հրապարակվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:

2. Եզրափակիչ դատական ակտի դեմ բերված և դատական նիստում քննված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումը հրապարակվում է բողոքի քննությունն ավարտելուց հետո՝ 15 օրվա ընթացքում: Բացառիկ դեպքերում, երբ առկա են դատավորի առողջական վիճակի հետ կապված հարգելի հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում հայտարարված ժամկետում որոշման հրապարակումը, դատարանը կարող է մինչև 15 օրով երկարաձգել որոշման հրապարակման ժամկետը՝ այդ մասին ծանուցելով գործին մասնակցող անձանց:

3. Որոշման օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։