ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 25 · ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՎԵՃԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 217. Կորպորատիվ վեճով հայցադիմումին ներկայացվող պահանջները
Հոդված 217. Կորպորատիվ վեճով հայցադիմումին ներկայացվող պահանջները
1. Կորպորատիվ վեճով դատարան ներկայացվող հայցադիմումի նկատմամբ տարածվում են հայցադիմումի համար սույն օրենսգրքով սահմանված պահանջները: Հայցադիմումի մեջ նշվում են նաև սույն օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավաբանական անձի պետական գրանցման համարը և գտնվելու վայրի հասցեն։
2. Հայցադիմումին կցվում են նաև իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածքը կամ իրավաբանական անձի պետական գրանցումը հաստատող այլ փաստաթուղթ, որը տեղեկություններ է պարունակում պետական գրանցման համարի և գտնվելու վայրի մասին։