Հոդված 345.1. Նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելը
Հոդված 345.1. Նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելը
1. Նոտարի կողմից կողմերի համար պարտադիր դարձած գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը պարտապանը կարող է վիճարկել դատական կարգով գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:
2. Նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը կարող է ներկայացվել այն կողմերի համար պարտադիր դառնալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
3. Նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է՝
1) պարտապան ֆիզիկական անձի հաշվառման վայրի, հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան, իսկ հաշվառման վայր չունենալու և վերջին բնակության վայրն անհայտ լինելու դեպքում՝ պարտապանի գույքի գտնվելու վայրի դատարան.
2) պարտապան իրավաբանական անձի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան: