Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-01-22-ից մինչև 2024-03-14։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԿԱՄ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸԳլուխ 58 · ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԿԱՄ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 425. Դատական ակտի վերանայման բողոքի պատասխանը

գործել է մինչև 2024-03-14Բացել ARLIS-ում

Հոդված 425. Դատական ակտի վերանայման բողոքի պատասխանը

1. Գործին մասնակցող անձը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, իրավունք ունի պատասխան ուղարկելու կամ այն հանձնելու դատարան և գործին մասնակցող այլ անձանց:

2. Դատական ակտի վերանայման բողոքի պատասխանը պետք է բավարարի սույն օրենսգրքի համապատասխանաբար 369-րդ կամ 398-րդ հոդվածներով սահմանված պահանջները:

3. Պատասխանը ներկայացնող անձը կարող է դատական ակտի վերանայման բողոքի պատասխանին կցել ապացույցներ:

4. Ներկայացված պատասխանին կցվում է պատասխանը, իսկ ապացույցներ ներկայացվելու դեպքում` նաև այդ ապացույցների պատճենները գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու ապացույցները:

5. Պատասխանն ստորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունները հավաստող փաստաթուղթ:

&#9878Հոդված 426. Դատական ակտի վերանայման բողոքի քննության կարգը

1. Նոր երևան եկած հանգամանքներով կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելիս վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները վերանայման կարգով գործը քննում են համապատասխան դատարանում գործերի քննության համար սույն օրենսգրքով սահմանված կանոններին համապատասխան, եթե սույն գլխով այլ բան նախատեսված չէ:

2. Դատական ակտի վերանայման բողոքի քննության ընթացքում դատարանը հետազոտում է գործում առկա ապացույցները:

3. Դատական ակտի վերանայման բողոքի հիմքի առկայությունը կամ բացակայությունը պարզելու նպատակով դատարանը գնահատում է հետազոտված ապացույցները և կարող է հաստատված համարել նոր փաստ, եթե հետազոտված ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացության:

&#9878Հոդված 427. Դատական ակտը վերանայող դատարանի լիազորությունները

1. Դատարանը, պարզելով սույն օրենսգրքի 418-րդ հոդվածով կամ 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-6-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությունը, բեկանում է վերանայվող դատական ակտը և ուղարկում համապատասխան դատարան` նոր քննության, եթե չկա այն փոփոխելու հնարավորություն:

2. Դատարանը սույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայության դեպքում կարող է չբեկանել վերանայվող դատական ակտը, միայն եթե հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա:

3. Դատարանը, բեկանելով վերանայվող դատական ակտը, փոփոխում է այն, եթե գործով հաստատված փաստերը հնարավորություն են տալիս առանց գործի նոր քննության կայացնելու նոր դատական ակտ:

4. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի սույն օրենսգրքի համապատասխանաբար 381-րդ և 406-րդ հոդվածների պահանջները:

5. Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրենքով սահմանված ընդհանուր կարգով կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան:

(427-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-182-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։