ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 8 · ԱՊԱՑՈՒՑՈՒՄԸ
Հոդված 75. Գրավոր ապացույց թույլատրելու մասին միջնորդությունը
Հոդված 75. Գրավոր ապացույց թույլատրելու մասին միջնորդությունը
1. Գրավոր ապացույց թույլատրելու մասին միջնորդությունն արվում է ապացույցի ներկայացմամբ և այն փաստի վկայակոչմամբ, որը գործին մասնակցող անձը ցանկանում է ապացուցել։
2. Գրավոր ապացույց թույլատրելու մասին միջնորդություն անելիս գործին մասնակցող անձը պարտավոր է համապատասխան գրավոր ապացույցը կամ գրավոր ապացույցի պատճենը, իսկ այն թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը գրավոր ներկայացնելու դեպքում նաև միջնորդության պատճենը տրամադրել գործին մասնակցող այլ անձանց: