Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-01-01-ից մինչև 2025-05-12։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 36.1 · (գլուխը լրաց. 28.02.24 ՀՕ-117-Ն)

Հոդված 276.6. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելը

գործել է մինչև 2025-05-12Բացել ARLIS-ում

Հոդված 276.6. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելը

1. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ դատարանի վճռով սահմանված ժամկետից շուտ դեպքի և (կամ) օջախի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն) և (կամ) կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներ իրականացվելու դեպքում գործին մասնակցող անձի կամ նրա ներկայացուցչի դիմումով և առողջապահության ոլորտում Կառավարության լիազորած մարմնի տրամադրած՝ դատարանի վճռով սահմանված ժամկետից շուտ դեպքի և (կամ) օջախի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն) և (կամ) կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումների իրականացված լինելու մասին եզրակացության հիման վրա դատարանը վճիռ է կայացնում առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ նախկինում կայացված վճիռը վերացնելու մասին: Դատարանի վճռի հիման վրա վերացվում են դեպքի և կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներին ուղղված գործողությունները:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը հրապարակման պահից մտնում է օրինական ուժի մեջ:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը ներկայացվում է այն դատարան, որը նախկինում վճիռ է կայացրել առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։