Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-01-01-ից մինչև 2025-05-12։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 43 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 310. Վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումի մերժումը

գործել է մինչև 2025-05-12Բացել ARLIS-ում

Հոդված 310. Վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումի մերժումը

1. Վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումը սույն օրենսգրքի 311-րդ հոդվածով սահմանված ժամկետում մերժվում է, եթե՝

1) այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 307-րդ, 308-րդ կամ 309-րդ հոդվածների դրույթներին.

2) առկա է սույն օրենսգրքի 126-րդ կամ 127-րդ հոդվածով սահմանված հիմքերից որևէ մեկը.

3) պահանջն առերևույթ հիմնավորված չէ.

4) պահանջի հիմքում ընկած գործարքն առերևույթ հակասում է օրենքին.

5) առկա է նույն անձանց վերաբերյալ, միևնույն փաստական հիմքերով և միևնույն պահանջի վերաբերյալ վճարման կարգադրություն արձակելը մերժելու մասին որոշում:

2. Վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումը մերժելու վերաբերյալ որոշումը խոչընդոտ չէ մերժված պահանջը հայցային վարույթի կարգով ներկայացնելու համար:

(310-րդ հոդվածը փոփ. 23.12.22 ՀՕ-576-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։