ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 43 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 313. Վճարման կարգադրությունը վերացնելը
Հոդված 313. Վճարման կարգադրությունը վերացնելը
1. Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վճարման կարգադրությունը վերացնելու մասին, եթե`
1) պարտապանի կողմից դիմումն ստանալու պահից երկշաբաթյա ժամկետում ներկայացվել է առարկություն.
2) պարտապանը կատարել է վճարման պահանջը.
3) անհնարին է դիմումում նշված հասցեով վճարման կարգադրությունը պարտապանին առաքելը:
2. Վճարման կարգադրության վերաբերյալ առարկություն ստացվելու կամ դիմումում նշված հասցեով վճարման կարգադրությունը պարտապանին առաքելու անհնարինության հիմքով վճարման կարգադրությունը վերացնելու որոշմամբ առաջին ատյանի դատարանը դիմողին պարզաբանում է իր պահանջները ընդհանուր հայցային վարույթի կարգով ներկայացնելու իրավունքի մասին: