Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-01-ից մինչև 2025-11-29։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 12 · ՀԱՅՑԻ ՀԱՐՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 120. Հայցի հարուցումը

գործել է մինչև 2025-11-29Բացել ARLIS-ում

Հոդված 120. Հայցի հարուցումը

1. Հայցը հարուցվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով հայցադիմում ներկայացնելու միջոցով:

&#9878Հոդված 121. Հայցադիմումին ներկայացվող պահանջները

1. Հայցադիմումը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումը պետք է լինի ընթեռնելի:

2. Հայցադիմումում պարտադիր նշվում են`

1) դատարանի անվանումը, որին ներկայացվում է հայցադիմումը,

2) հայցվորի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից), այդ թվում` հայցվոր քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի տվյալները (այսուհետ՝ անձնագրային տվյալներ), հայցվոր իրավաբանական անձի պետական գրանցման համարը, նրա ներկայացուցչի անունը, անձնագրային տվյալները, ծանուցման հասցեն, իսկ եթե հայցը ներկայացրել է դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձը՝ նաև այդ անձի անունը, պաշտոնը,

3) պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակվելու վայրի հասցեն,

4) գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը), նրանց հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակվելու վայրի հասցեն,

5) այն փաստերը, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները,

6) դրամական պահանջի դեպքում` պահանջվող կամ վիճարկվող գումարի չափը և հաշվարկը,

7) պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը (պահանջները), իսկ մի քանի պատասխանողների դեմ հայցադիմում ներկայացնելիս հայցվորի` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջը (պահանջները), եթե այն համիրավ չէ,

8) հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը.

9) սույն օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված գնումների հետ կապված վեճերով՝ գործին մասնակցող անձանց և նրանց ներկայացուցիչների էլեկտրոնային փոստի հասցեները:

3. Հայցադիմումում կարող են նշվել`

1) վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը.

2) այն ապացույցները, որոնք հաստատում են հայցի հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված.

3) հայցվորի միջնորդությունները.

4) վեճը հաշտությամբ լուծելու ուղղությամբ կատարված գործողությունները, այդ թվում՝ հաշտարարին դիմելու վերաբերյալ տեղեկությունները.

5) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար.

6) էլեկտրոնային հաղորդակցության միջոցի վերաբերյալ տեղեկությունը՝ ծանուցումն այդ միջոցով իրականացնելու միջնորդությամբ.

7) հայցվորի կամ հայցվորի ներկայացուցչի հեռախոսահամարը:

3.1. Օրենքով նախատեսված դեպքերում մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության պահանջ սահմանված լինելու դեպքում հայցադիմումում նշվում են վեճը հաշտությամբ լուծելու ուղղությամբ կատարված գործողությունները:

4. Հայցադիմումն ստորագրում է հայցվորը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած հայցադիմումին կցվում են նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

5. Դիմումի նկատմամբ տարածվում են հայցադիմումի համար սահմանված պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, կամ այլ բան չի բխում համապատասխան վարույթի էությունից:

(121-րդ հոդվածը լրաց. 21.01.22 ՀՕ-7-Ն, 16.11.22 ՀՕ-436-Ն, փոփ., լրաց. 23.12.22 ՀՕ-576-Ն)

(16.11.22 ՀՕ-436-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(23.12.22 ՀՕ-576-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։