Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-01-ից մինչև 2025-11-29։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 8 · ԱՊԱՑՈՒՑՈՒՄԸ

Հոդված 73. Առերես հարցաքննությունը

գործել է մինչև 2025-11-29Բացել ARLIS-ում

Հոդված 73. Առերես հարցաքննությունը

1. Եթե նախօրոք հարցաքննված երկու անձանց ցուցմունքները հակասում են միմյանց, ապա գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ առաջին ատյանի դատարանի նախաձեռնությամբ նրանք կարող են հարցաքննվել առերես։

2. Առերես հարցաքննությունը կատարվում է հարցաքննության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները:

3. Առերես հարցաքննության սկզբում առաջին ատյանի դատարանը ճշտում է, թե արդյոք անձինք, որոնց միջև կատարվում է առերեսում, ճանաչում են իրար և ինչ հարաբերությունների մեջ են միմյանց հետ:

4. Առերես հարցաքննության կանչված անձանց առաջարկվում է հերթով ցուցմունքներ տալ այն փաստերի վերաբերյալ, որոնք պարզելու համար կատարվում է առերեսումը:

5. Սկզբում հարցեր է տալիս առերես հարցաքննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրած գործին մասնակցող անձը: Դրանից հետո առերես հարցաքննվող անձանց հարցեր են տալիս գործին մասնակցող այլ անձինք և դատարանը:

6. Առերես հարցաքննությունից հետո առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ հրապարակում է առերես հարցաքննության կանչված անձանց` նախորդ հարցաքննության ժամանակ տված ցուցմունքները:

&#9878Հոդված 74. Գրավոր ապացույցը

1. Գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող անհատական կամ ներքին իրավական ակտերը, գործարքները, տեղեկանքները, գործարար և մասնավոր թղթակցությունը և այլ գրավոր նյութերը (փաստաթղթերը)։

2. Գրավոր ապացույցներ են համարվում նաև էլեկտրոնային եղանակով կամ կապի այլ միջոցով ստացված տեղեկությունները։

3. Գրավոր ապացույցը ներկայացվում է բնօրինակով կամ պատճենի ձևով։ Բնօրինակը պարտադիր ներկայացվում է առաջին ատյանի դատարանի պահանջով կամ այն դեպքում, երբ համապատասխան փաստերը, օրենքին, այլ իրավական ակտերին կամ պայմանագրին համապատասխան, կարող են հաստատվել միայն բնօրինակով։ Բնօրինակը, իսկ այն ներկայացնելու անհնարինության դեպքում դրա պատշաճ վավերացված պատճենը չներկայացնելու դեպքում առաջին ատյանի դատարանը պատճենը հանում է հետազոտման ենթակա ապացույցների շարքից:

4. Առաջին ատյանի դատարանն օտարալեզու գրավոր ապացույցը հանում է հետազոտման ենթակա ապացույցների շարքից, եթե գործին մասնակցող անձը չի ներկայացնում գրավոր ապացույցի հայերեն պատշաճ թարգմանությունը:

5. Էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով ստացված նյութը ներկայացվում է թղթի վրա տպված վիճակում։ Դատարանը կարող է սահմանել էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով ստացված նյութը ներկայացնելու այլ կարգ։

6. Եթե քննվող գործին վերաբերում է փաստաթղթի միայն մի մասը, ապա գործին մասնակցող անձը կարող է ներկայացնել դրա քաղվածքը։ Առաջին ատյանի դատարանը կարող է քաղվածք ներկայացրած գործին մասնակցող անձից պահանջել ներկայացնել ամբողջական փաստաթուղթը, եթե քաղվածքը վավերացված չէ օրենքով սահմանված կարգով կամ պարունակում է փաստաթղթի մյուս մասերի վերաբերյալ տեղեկատվություն, և դրա բովանդակությունը կարող է պարզվել փաստաթղթի մյուս մասի կամ ամբողջ փաստաթղթի բովանդակությամբ։ Ամբողջական փաստաթուղթը չներկայացնելու դեպքում տվյալ ապացույցը մի մասով կամ ամբողջությամբ հանվում է հետազոտման ենթակա ապացույցների շարքից։

7. Գործի քննության ընթացքում գրավոր ապացույցների բնօրինակները հետազոտելուց հետո դատարանը դրանք կարող է վերադարձնել ներկայացրած անձին, եթե նա միջնորդում է այդ մասին, և նման միջնորդության բավարարումը չի խոչընդոտում ապացույցների հետագա հետազոտմանը: Այս դեպքում գործին կցվում է փաստաթղթի բնօրինակի` դատարանի կնիքով հաստատված պատճենը կամ քաղվածքը։

8. Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո փաստաթղթերի բնօրինակները դրանք ներկայացրած անձանց միջնորդությամբ դատարանը վերադարձնում է, եթե այդ փաստաթղթերը վերադարձնելը չի հակասի վճռի բովանդակությանը և էությանը: Փաստաթղթերի բնօրինակները վերադարձնելու դեպքում գործում թողնվում է փաստաթղթի բնօրինակի` դատարանի կնիքով հաստատված պատճենը կամ քաղվածքը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։