Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-01-ից մինչև 2025-11-29։Բացել գործող տեքստը
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԳլուխ 60 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

Հոդված 436. Մեկից ավելի միջազգային պայմանագրերով նախատեսված հարցումները կատարելը

գործել է մինչև 2025-11-29Բացել ARLIS-ում

Հոդված 436. Մեկից ավելի միջազգային պայմանագրերով նախատեսված հարցումները կատարելը

1. Եթե օտարերկրյա պետության դատարանի ներկայացրած քաղաքացիական գործերով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հարցման կատարման պարտավորությունը բխում է տվյալ պետության հետ կնքած Հայաստանի Հանրապետության մեկից ավելի միջազգային պայմանագրերից, ապա կիրառվում են հետևյալ կանոնները, եթե հարցման մեջ`

1) նշված է, թե որ միջազգային պայմանագրի հիման վրա է դա կազմվել և ներկայացվել, ապա հարցումը կատարող Հայաստանի Հանրապետության դատարանը ղեկավարվում է այդ միջազգային պայմանագրով.

2) նշված են տվյալ օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության միջև գործող մեկից ավելի միջազգային պայմանագրեր, ապա հարցումը կատարող Հայաստանի Հանրապետության դատարանը ղեկավարվում է հարցման մեջ նշված այն միջազգային պայմանագրով, որն առավել ամբողջական լուծում է տալիս հարցման կատարման հետ կապված հարցերին` միաժամանակ կիրառելով մյուս պայմանագրի (պայմանագրերի) այն դրույթները, որոնք նախատեսված չեն առավել ամբողջական լուծում տվող միջազգային պայմանագրով, սակայն հարցումն առավել լրիվ և արագ կատարելու հնարավորություն են ընձեռում.

3) նշում չկա տվյալ պետության և Հայաստանի Հանրապետության միջև գործող որևէ միջազգային պայմանագրի վերաբերյալ, ապա հարցումը կատարող Հայաստանի Հանրապետության դատարանը ղեկավարվում է այն միջազգային պայմանագրով, որն առավել ամբողջական լուծում է տալիս հարցման լիարժեք կատարման հետ կապված հարցերին, որի ընթացքում չի բացառվում նաև տվյալ օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության միջև գործող համապատասխան մյուս պայմանագրի (պայմանագրերի) այն դրույթների կիրառումը, որը լրացնում է այն պայմանագրին, որով դատարանը ղեկավարվում է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։