Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-01-ից մինչև 2025-11-29։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 40 · ՀԵՌԱԿԱ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 292. Հեռակա դատաքննություն կիրառելու հիմքերը

գործել է մինչև 2025-11-29Բացել ARLIS-ում

Հոդված 292. Հեռակա դատաքննություն կիրառելու հիմքերը

1. Առաջին ատյանի դատարանը հայցվորի, իսկ գործին մի քանի հայցվորների մասնակցության դեպքում` նրանց բոլորի համաձայնությամբ, իրավունք ունի կիրառելու հեռակա դատաքննություն այն դեպքերում, երբ ծանուցված պատասխանողը չի ներկայացել նախնական դատական նիստին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու, գործն իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա քննելու կամ դատական նիստն իր բացակայությամբ անցկացնելու մասին միջնորդություն:

2. Գործին մի քանի պատասխանողների մասնակցության դեպքում հեռակա դատաքննություն կարող է կիրառվել նախնական դատական նիստի մասին ծանուցված բոլոր պատասխանողների չներկայանալու և նրանց կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված միջնորդությունները չներկայացնելու դեպքում:

3. Հայցի առարկայի և (կամ) հիմքի փոփոխությունը թույլատրելու մասին հայցվորի միջնորդությունը բավարարելու դեպքում հեռակա դատաքննություն տվյալ դատական նիստում կիրառվել չի կարող:

4. Հեռակա դատաքննություն կիրառվել չի կարող, եթե դատարանը վարույթ է ընդունել պատասխանողի ներկայացրած հակընդդեմ հայցը կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայցը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։