ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 36 · ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՈՉ ՀՈԺԱՐԱԿԱՄ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԲՈՒԺՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 271. Քաղաքացուն բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ դատարան դիմելու հիմքերը
Հոդված 271. Քաղաքացուն բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ դատարան դիմելու հիմքերը
1. Այն դեպքում, երբ քաղաքացին վարակված է Կառավարության հաստատած՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ներառված հիվանդությամբ, կամ առկա են ապացույցներ տվյալ քաղաքացու` այդ հիվանդությամբ հնարավոր վարակվածության վերաբերյալ, սույն օրենսգրքի 272-րդ հոդվածով նախատեսված անձինք կամ պետական մարմինն իրավունք ունեն դիմելու դատարան` տվյալ քաղաքացուն բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու պահանջով: