Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-03-28-ից մինչև 2026-04-10։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 26 · ԽՄԲԱՅԻՆ ՀԱՅՑԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՔՆՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 225. Խմբային հայցով գործերի վարումը ներկայացուցչի միջոցով

գործել է մինչև 2026-04-10Բացել ARLIS-ում

Հոդված 225. Խմբային հայցով գործերի վարումը ներկայացուցչի միջոցով

1. Խմբային հայցով հայցվորները դատարանում իրենց գործերը վարում են խմբային հայցով ներկայացուցչի միջոցով:

2. Խմբային հայցով ներկայացուցիչների թիվը չի կարող լինել հինգից ավելի, որոնք հավասարապես ներկայացնում են բոլոր հայցվորների շահերը:

3. Խմբային հայցով ներկայացուցչի մասնակցությունը գործին բացառում է հայցվորի մասնակցությունը դատավարությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ հայցվորն ինքն է հանդես գալիս որպես խմբային հայցով ներկայացուցիչ:

4. Խմբային հայցով ներկայացուցչի մասնակցությունը գործին չի բացառում խմբային հայցվորի իրավունքը՝ ծանոթանալու գործի նյութերին, իր մասով հրաժարվելու հայցապահանջներից, իր մասով դադարեցնելու ներկայացուցչի լիազորությունները:

5. Խմբային հայցով ներկայացուցչի մասնակցությամբ սույն օրենսգրքով նախատեսված դատավարական գործողությունների կատարման դեպքում դրանք կատարված են համարվում բոլոր հայցվորների մասնակցությամբ:

6. Խմբային հայցով պատասխանողի ներկայացուցիչների թիվը չի կարող լինել հինգից ավելի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։