ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 8 · ԱՊԱՑՈՒՑՈՒՄԸ
Հոդված 68. Վկա կանչելը և նրա ցուցմունքը
Հոդված 68. Վկա կանչելը և նրա ցուցմունքը
1. Առաջին ատյանի դատարանը ցուցմունք տալու համար վկա կանչում է գործին մասնակցող անձի միջնորդությամբ, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ նաև իր նախաձեռնությամբ։
2. Վկա կանչելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս պետք է նշվի այն փաստը, որի վերաբերյալ վկան պետք է հարցաքննվի, վկայի անունը և հասցեն։
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված պահանջը չկատարելը վկա կանչելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու հիմք է: