Հոդված 288. Դիմում ներկայացնելը
Հոդված 288. Դիմում ներկայացնելը
1. Եթե հաշտարարության արդյունքով հաշտության համաձայնությունը կնքվել է արտադատական կարգով՝ արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ, ապա հաշտարարության յուրաքանչյուր կողմ իրավունք ունի հաշտության համաձայնությունը կնքելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, դիմելու իր բնակության (գտնվելու) վայրի ընդհանուր իրավասության դատարան` կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատելու պահանջով:
2. Օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք իրավունք ունեն դիմելու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ Հայաստանի Հանրապետության արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ արտադատական կարգով կնքված հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատելու պահանջով։
(288-րդ հոդվածը փոփ., լրաց. 22.10.25 ՀՕ-361-Ն)