ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 54 · ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 384. Վերաքննիչ դատարանի որոշման մեջ առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղումը
Հոդված 384. Վերաքննիչ դատարանի որոշման մեջ առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղումը
1. Վերաքննիչ դատարանի որոշման մեջ առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղումը կատարում է վերաքննիչ դատարանը` սույն օրենսգրքի 197-րդ հոդվածով սահմանված կարգով:
2. Վերաքննիչ դատարանի որոշման մեջ տեղ գտած վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու կամ դրանց վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով:
3. Վերաքննիչ դատարանի որոշման բեկանման դեպքում իրենց ուժը կորցնում են դրանում տեղ գտած վրիպակները, գրասխալները կամ թվաբանական սխալներն ուղղելու մասին որոշումները: