Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-26-ից մինչև 2026-08-04։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 15 · ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 160. Գործի վարույթը կասեցնելու, վերսկսելու կարգը և հետևանքները

գործել է մինչև 2026-08-04Բացել ARLIS-ում

Հոդված 160. Գործի վարույթը կասեցնելու, վերսկսելու կարգը և հետևանքները

(վերնագիրը խմբ. 25.03.26 ՀՕ-108-Ն)

1. Դատարանը գործի վարույթը կասեցնելու կամ վերսկսելու մասին կայացնում է որոշում` եռօրյա ժամկետում այն ուղարկելով գործին մասնակցող անձանց:

2. Գործի վարույթը կասեցնելու մասին, ինչպես նաև գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումները գործին մասնակցող անձինք կարող են բողոքարկել սույն օրենսգրքով սահմանված կարգով:

3. Գործի վարույթը կասեցնելու, ինչպես նաև գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը վերացվելու դեպքում գործի վարույթը համարվում է վերսկսված:

4. Գործի վարույթը կասեցնելու մասին որոշում կայացվելու օրվանից կասեցվում է նաև գործի քննության՝ սույն օրենսգրքի 179.1-ին հոդվածով սահմանված կամ դատարանի որոշմամբ երկարաձգված ժամկետը, որի ընթացքը շարունակվում է գործի վարույթը վերսկսելու մասին որոշում կայացվելու օրվանից:

5. Գործի վարույթը կասեցնելու, ինչպես նաև գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը վերացվելու դեպքում գործի քննության՝ սույն օրենսգրքի 179.1-ին հոդվածով սահմանված կամ դատարանի որոշմամբ երկարաձգված ժամկետի ընթացքը շարունակվում է վերաքննիչ դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:

(160-րդ հոդվածը խմբ., լրաց. 25.03.26 ՀՕ-108-Ն)

(25.03.26 ՀՕ-108-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։