Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-26-ից մինչև 2026-08-04։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 34 · ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 263. Դիմումի քննությունը

գործել է մինչև 2026-08-04Բացել ARLIS-ում

Հոդված 263. Դիմումի քննությունը

1. Երեխաների որդեգրումը հաստատելու մասին գործերը դատարանը քննում է՝

1) որդեգրել ցանկացող անձի ու խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից երեխաներ որդեգրելու դեպքում.

2) որդեգրել ցանկացող անձի ու «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայով նախատեսված՝ Կառավարության նշանակած կենտրոնական մարմնի պարտադիր մասնակցությամբ՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխաներ որդեգրելու դեպքում:

1.1. Անհրաժեշտության դեպքում, ելնելով երեխայի լավագույն շահից, դատարանը գործի քննությանը կարող է ներգրավել որդեգրվող երեխային:

1.2. Անկախ որդեգրման գործով երեխայի անմիջական մասնակցությունից՝ որդեգրվող երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը դատարանը հաշվի է առնում երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան: Կարծիքը կարող է ներկայացվել գրավոր, բանավոր կամ տեսաձայնագրությամբ: Երեխայի կարծիքը վերարտադրելիս կամ լսելիս դատարանը ներգրավում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի: Երեխայի գրավոր կարծիքը ներկայացվում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի գրավոր կարծիքի հետ միասին, իսկ բանավոր և տեսաձայնագրությամբ ներկայացվող կարծիքն ուղեկցվում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի բանավոր կամ տեսաձայնագրությամբ կարծիքով, որի մասին համապատասխան նշում կատարվում է արձանագրության մեջ:

2. Որդեգրվող երեխային դատարանը հարցեր է ուղղում՝ որդեգրման վերաբերյալ երեխայի կարծիքը պարզելու համար։

2.1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից դատարան է ներկայացվում Հայաստանի Հանրապետության մարզպետի աշխատակազմի (Երևանի քաղաքապետարանի) եզրակացությունը՝ որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին՝ նշելով որդեգրվող երեխայի և որդեգրողի (որդեգրողների) անձնական շփումների փաստի վերաբերյալ տեղեկություններ:

2.2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում Կենտրոնական մարմնի կողմից դատարան է ներկայացվում Կենտրոնական մարմնի եզրակացությունը՝ որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին:

3. Անհրաժեշտության դեպքում դատարանը գործի քննությանը կարող է ներգրավել որդեգրվող երեխայի ծնողներին (ծնողին) կամ այլ օրինական ներկայացուցիչներին և այլ շահագրգիռ անձանց: Սույն մասում նշված դեպքում ծնողների (ծնողի) ներգրավվածության ապահովումը հնարավոր է, եթե նրանք չեն հրաժարվել երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով չեն զրկվել ծնողական իրավունքներից:

4. Որդեգրման գործերով դատական քննությունն անցկացվում է դռնփակ, որի մասին որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելիս:

4.1. Դատարանը վճիռ է կայացնում դիմումն ստանալուց հետո՝ երկամսյա ժամկետում:

5. Որդեգրման գործով եզրափակիչ դատական ակտը չի հրապարակվում:

(263-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 22.10.25 ՀՕ-366-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։