Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-26-ից մինչև 2026-08-04։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 8 · ԱՊԱՑՈՒՑՈՒՄԸ

Հոդված 76. Գրավոր ապացույցի իսկությունը վիճարկելը

գործել է մինչև 2026-08-04Բացել ARLIS-ում

Հոդված 76. Գրավոր ապացույցի իսկությունը վիճարկելը

1. Գործին մասնակցող անձը կարող է հայտարարել գործին մասնակցող այլ անձի ներկայացրած գրավոր ապացույցի ոչ իսկական լինելու մասին մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է մինչ այդ դրա անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:

2. Գրավոր փաստաթղթի իսկությունը վիճարկելու դեպքում ապացույց ներկայացնողը պետք է ապացուցի դրա իսկական լինելը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի։

3. Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների տված կամ վավերացրած փաստաթղթի, ինչպես նաև նոտարական կարգով վավերացված փաստաթղթի իսկությունը վիճարկող գործին մասնակցող անձը կրում է փաստաթղթի ոչ իսկական լինելն ապացուցելու պարտականությունը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։