Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-26-ից մինչև 2026-08-04։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 54 · ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 385. Որոշման կատարման ապահովումը և հայցի ապահովումը

գործել է մինչև 2026-08-04Բացել ARLIS-ում

Հոդված 385. Որոշման կատարման ապահովումը և հայցի ապահովումը

(վերնագիրը խմբ. 04.03.26 ՀՕ-93-Ն)

1. Սույն օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կամ 5-րդ կետով սահմանված լիազորությունը կիրառելու դեպքում վերաքննիչ դատարանը գործին մասնակցող այն անձի միջնորդությամբ, որի վերաքննիչ բողոքը բավարարվել է, որոշման կայացումից հետո մինչև որոշման օրինական ուժի մեջ մտնելը կիրառում է որոշման կատարման ապահովման միջոցներ՝ պահպանելով սույն օրենսգրքի 13-րդ գլխի կանոնները:

1.1. Վերաքննիչ դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ մինչև բողոքի քննության արդյունքով դատական ակտ կայացնելը վերացնում է հայցի ապահովման միջոցը, եթե այն կիրառվել է հանրության գերակա շահերի հիմքով սեփականության օտարման դիմաց փոխհատուցման չափի վիճարկման կամ օտարման գործընթացի կամ օտարվող կամ օտարված գույքի հետ կապված գործերով, ներառյալ՝ նման գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման կամ վիճարկման հետ կապված գործերով, և եթե բողոքարկվող դատական ակտով հայցը մերժվել է արագացված դատաքննության կիրառմամբ:

1.2. Սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված դեպքերում Վերաքննիչ դատարանն իրավունք ունի մինչև բողոքի քննության արդյունքով դատական ակտ կայացնելը գործին մասնակցող անձի միջնորդությամբ հայցի ապահովման մեկ միջոցը փոխարինելու մեկ այլ միջոցով, ձևափոխելու այն կամ կիրառելու հակընդդեմ ապահովում՝ պահպանելով սույն օրենսգրքի 13-րդ գլխի կանոնները:

2. Որոշման կատարման ապահովման միջոց կիրառելու, ինչպես նաև կիրառված հայցի ապահովման միջոցը սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված հիմքով վերացնելու վերաբերյալ միջնորդությունները քննվում են անհապաղ, առանց դատական նիստ հրավիրելու:

(385-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 04.03.26 ՀՕ-93-Ն)

(04.03.26 ՀՕ-93-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։