Հոդված 234.12. Գնումների հետ կապված վեճերով կայացված վճիռների օրինական ուժի մեջ մտնելը
Հոդված 234.12. Գնումների հետ կապված վեճերով կայացված վճիռների օրինական ուժի մեջ մտնելը
1. Պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով դատարանի եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
2. Պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով դատարանի վճռի եզրափակիչ մասը կամ այլ եզրափակիչ դատական ակտը դրա հրապարակման օրն ուղարկվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորված մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին: Լիազորված մարմինը դատարանի վճռի եզրափակիչ մասը կամ այլ եզրափակիչ դատական ակտն անհապաղ հրապարակում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսված տեղեկագրում:
3․ Պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով դատարանի եզրափակիչ դատական ակտերի կատարումը սույն օրենսգրքի 370-րդ հոդվածի 5-րդ մասի և 394-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով չի կարող կասեցվել:
(234.12-րդ հոդվածը լրաց. 04.03.26 ՀՕ-56-Ն)
(հոդվածը 03.07.26 ՀՕ-330-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)