ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 18 · ԳՐԱՎՈՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 117. Գրավոր դատաքննություն կիրառելու մասին դատարանի որոշումը
Հոդված 117. Գրավոր դատաքննություն կիրառելու մասին դատարանի որոշումը
1. Գրավոր դատաքննություն կիրառելու մասին վարչական դատարանը կայացնում է որոշում` առանձին դատական ակտի տեսքով:
2. Գրավոր դատաքննություն կիրառելու մասին որոշումը կարող է կայացվել դատավարության յուրաքանչյուր փուլում։
3. Վարչական դատարանի գրավոր դատաքննություն կիրառելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է դատավարության մասնակիցներին: