Հոդված 95. Գործի վարույթը վերսկսելը
Հոդված 95. Գործի վարույթը վերսկսելը
1. Գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո:
2. Սույն օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով կասեցված գործով վարույթը վերսկսվում է, եթե`
1) սահմանադրական դատարանի աշխատակազմը վերադարձրել է դատարանի դիմումը, և դիմողը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով չի բողոքարկել սահմանադրական դատարանի նախագահին, կամ բողոքարկելուց հետո սահմանադրական դատարանի նախագահը դատարանի դիմումը վերադարձնելու մասին վերջնական որոշում է կայացրել.
2) սահմանադրական դատարանը կարճել է գործի վարույթը.
3) սահմանադրական դատարանն ամբողջությամբ մերժել է գործի քննությունը, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի (դիմումների) հիման վրա սահմանադրական դատարանում իրականացվում է գործի դատաքննություն.
4) ուժի մեջ է մտել սահմանադրական դատարանի որոշումը՝ կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի դրույթի` Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ:
3. Դատարանը գործի վարույթը վերսկսելու մասին կայացնում է որոշում` այն եռօրյա ժամկետում ուղարկելով դատավարության մասնակիցներին:
4. Գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը վերացվելու դեպքում գործի վարույթը վերսկսվում է:
(95-րդ հոդվածի 2-րդ մասը 17.01.18 ՀՕ-57-Ն օրենքի 2-րդ հոդվածի փոփոխություններով ուժի մեջ կմտնի ՀՀ նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:)