ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 11 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ: ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ (ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ) ԿԱՐԳԸ
Հոդված 62. Ծանուցագրի բովանդակությունը
Հոդված 62. Ծանուցագրի բովանդակությունը
1. Ծանուցագիրը բովանդակում է`
1) դատարանի (նստավայրի) անվանումը և հասցեն.
2) դատարան կանչվող անձի անունը, ազգանունը (անվանումը).
3) նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին.
4) նշում` ներկայանալու ժամանակի մասին.
5) նշում այն գործի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է։
2. Եթե դատավարական գործողությունն իրականացվելու է դատարանից դուրս, ապա ծանուցագրում պետք է նշվի նաև դատավարական գործողության անցկացման վայրը։
3. Ծանուցագրում նշվում է նաև դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառները դատարանին հայտնելու պարտականությունը չկատարելու հետևանքների մասին։
4. Ծանուցագիրն ուղարկում է դատարանի աշխատակազմը։