Հոդված 142. Վերաքննիչ բողոքի քննությունը դատական նիստում
Հոդված 142. Վերաքննիչ բողոքի քննությունը դատական նիստում
(վերնագիրը խմբ. 04.03.26 ՀՕ-92-Ն)
1. Վերաքննիչ դատարանում բողոքի քննությունը դատական նիստում իրականացվում է վարչական դատարանում դատաքննության իրականացման կանոններին համապատասխան` սույն հոդվածի առանձնահատկությունների հաշվառմամբ։
2. Վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։
3. Դատաքննությունը վերաքննիչ դատարանում սկսվում է նախագահող դատավորի զեկուցումով։ Նախագահող դատավորը շարադրում է բողոքի և բողոքի դեմ ներկայացված պատասխանի ամփոփ բովանդակությունը։ Կոլեգիալ կազմի դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու նախագահող դատավորին, դատավարության մասնակիցներին, որից հետո գործի դատաքննությունը ավարտվում է, և հայտարարվում են դատական ակտը հրապարակելու վայրն ու ժամանակը։
(142-րդ հոդվածը խմբ. 04.03.26 ՀՕ-92-Ն)
(04.03.26 ՀՕ-92-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)