Հոդված 222.29. Դատական ակտերը
Հոդված 222.29. Դատական ակտերը
1. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանը կայացնում է հարկային մարմնի պահանջը բավարարելու մասին դատական ակտ, եթե՝
1) ներկայացված դիմումով հիմնավորվել է, որ հարկային մարմնի առգրաված էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների զննության կատարումը բխում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային հսկողության շրջանակներից․
2) զննում կատարելու նպատակով հարկային մարմնի կողմից էլեկտրոնային սարքերի կամ կրիչների առգրավումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ընթացակարգերի համաձայն:
2. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և 10-օրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննության կարգով:
3. Գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան հաջորդ օրն ուղարկվում է հարկային մարմին և այն հարկ վճարողին, որին պատկանող էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների զննման վերաբերյալ կայացվել է դատական ակտը:
4. Վերաքննիչ դատարանը բողոքն ընդունում է վարույթ և գործը քննում է տասնօրյա ժամկետում: Վերաքննիչ դատարանը գործը քննում է միանձնյա՝ գրավոր ընթացակարգով: Վերաքննիչ բողոքի քննության արդյունքով դիմումը բավարարելու կամ մերժելու մասին կայացված որոշումը հրապարակվում է դռնփակ նիստում։ Վերաքննիչ դատարանի դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և 10-օրյա ժամկետում կարող է բողոքարկվել սույն օրենսգրքի 23-րդ գլխով սահմանված կարգով։