Հոդված 64.10. Ներկայացուցչի լիազորությունների հաստատման հետ կապված առանձնահատկությունները
Հոդված 64.10. Ներկայացուցչի լիազորությունների հաստատման հետ կապված առանձնահատկությունները
1. Այն դեպքում, երբ սույն օրենսգրքով պահանջվում է դատավարական փաստաթղթին կից ներկայացնել ներկայացուցչի (այդ թվում՝ օրինական և ի պաշտոնե) լիազորությունները հավաստող փաստաթուղթ, ապա այդ պահանջը համարվում է պահպանված, եթե նման փաստաթուղթը ներկայացվել է Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան, և պարունակում է սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված բոլոր անհրաժեշտ վավերապայմանները։
2. Դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձի ներկայացուցչից (այդ թվում՝ օրինական և ի պաշտոնե) գրավոր (այդ թվում՝ Համակարգի միջոցով ուղարկված հաղորդագրությամբ) կամ բանավոր պահանջելու ներկայացնել լիազորությունները հավաստող փաստաթղթի կամ փաստաթղթերի՝ նյութական եղանակով առկա օրինակը։ Դատարանի պահանջը չկատարելու դեպքում ներկայացուցչի լիազորությունները դատարանը չի ճանաչում։