Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆՈՒՄԳլուխ 43 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴԱՏԱԼՍՈՒՄՆԵՐԸ

Հոդված 325. Ապացույցների հետազոտման ընդհանուր կանոնները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 325. Ապացույցների հետազոտման ընդհանուր կանոնները

1. Ապացույցները հետազոտվում են նախնական դատալսումներում սահմանված հերթականությամբ և հաջորդականությամբ:

1.2. Կողմն իրավունք ունի մինչև ապացույցի հետազոտումը սկսելը դատարանին միջնորդելու ապացույցը հետազոտված համարելու մասին:

2. Կողմն իրավունք ունի իր ներկայացրած և հետազոտման ենթակա ապացույցների ցանկում ընդգրկված իրեղեն ապացույցները, ապացուցողական և վարութային այլ գործողությունների արձանագրությունները կամ արտավարութային փաստաթղթերը հետազոտման ներկայացնելու սահմանված հաջորդականությունից ավելի շուտ, այդ թվում՝ հարցաքննության ընթացքում` հիմնավորելով դրա անհրաժեշտությունը:

3. Կողմն իրավունք ունի հետազոտման ենթակա ապացույցների ցանկում ընդգրկված իրեղեն ապացույցները, ապացուցողական և վարութային այլ գործողությունների արձանագրությունները կամ արտավարութային փաստաթղթերը առանց հետազոտման ներկայացնելու հարցաքննվողին` դրա վերաբերյալ տալով հարցեր:

4. Յուրաքանչյուր կողմ իրավունք ունի ապացույցների հետազոտման ընթացքում դատարանին միջնորդել սահմանափակելու իր ներկայացրած ապացույցների հետագա հետազոտումը: Դատարանը մերժում է միջնորդությունը, եթե գտնում է, որ դա կարող է կասկածի տակ դնել վարույթի արդարացիությունը:

5. Պաշտպանության կողմն իրավունք ունի ապացույցների հետազոտման ընթացքում դատարանին ներկայացնելու հետազոտման ենթակա ապացույցների ծավալում չներառված՝ մեղադրյալի կողմից իրեն մեղսագրվող արարքը կատարելը հերքող առարկա կամ սույն օրենսգրքի 96-րդ հոդվածով նախատեսված փաստաթուղթ՝ միջնորդելով հետազոտել այն և ճանաչել որպես իրեղեն ապացույց կամ արտավարութային փաստաթուղթ:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ապացույցը հետազոտելուց հետո պաշտպանության կողմը ներկայացնում է դրանով պայմանավորված քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայության վերաբերյալ հիմնավորումներ՝ միջնորդելով քննարկել հետազոտման ենթակա վերաբերելի այլ ապացույցների հետագա հետազոտումը սահմանափակելու հարցը:

7. Պաշտպանության կողմի փաստարկները լսելուց հետո դատարանը հետազոտման ենթակա վերաբերելի այլ ապացույցների հետագա հետազոտումը սահմանափակելու հարցի վերաբերյալ անցկացնում է խորհրդակցություն հանրային մեղադրողի, պաշտպանի, իսկ առկայության դեպքում՝ նաև տուժողի լիազոր ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ:

8. Խորհրդակցության արդյունքում կողմերը սույն օրենսգրքի 325-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով կարող են միջնորդել սահմանափակել իրենց ներկայացրած ապացույցների հետագա հետազոտումը:

(325-րդ հոդվածը լրաց., փոփ. 18.06.26 ՀՕ-244-Ն)

(18.06.26 ՀՕ-244-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։