Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆՈՒՄԳլուխ 43 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴԱՏԱԼՍՈՒՄՆԵՐԸ

Հոդված 336.1. Հիմնական դատալսումների ընթացքում քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 336.1. Հիմնական դատալսումների ընթացքում քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու կարգը

1. Հիմնական դատալսումների ընթացքում սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-14-րդ կետերով նախատեսված որևէ հանգամանք ի հայտ գալուց հետո դատարանը որոշում է կայացնում քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին: Եթե քրեական հետապնդումը բացառող հանգամանքը վերաբերում է մեղադրյալներից մեկին, ապա քրեական հետապնդումը դադարեցվում է միայն նրա նկատմամբ՝ առանց վարույթը կարճելու:

2. Այն դեպքում, երբ սույն օրենսգրքի 325-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ապացույցը վերաբերում է քննության առարկա մեղադրանքի մի մասին, և այդ ապացույցով պայմանավորված ի հայտ է եկել սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հանգամանք, ապա դատարանը որոշում է կայացնում այդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

3. Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման կայացման վրա տարածվում են սույն օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դրույթները:

(336.1-ին հոդվածը լրաց. 18.06.26 ՀՕ-244-Ն)

(18.06.26 ՀՕ-244-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։