ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 33 · ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 260. Առարկայական ընդդատությունը
Հոդված 260. Առարկայական ընդդատությունը
1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններին ընդդատյա են առաջին ատյանի կարգով իրականացվող բոլոր վարույթները:
2. Վերաքննիչ քրեական դատարանին ընդդատյա են բոլոր այն վարույթները, որոնցով առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերանայման բողոք է բերվել:
3. Վճռաբեկ դատարանի քրեական պալատին ընդդատյա են բոլոր այն վարույթները, որոնցով վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտերի դեմ վերանայման բողոք է բերվել: