Հոդված 263. Վարույթի փոխանցումը՝ ըստ ընդդատության
Հոդված 263. Վարույթի փոխանցումը՝ ըստ ընդդատության
1. Նախնական դատալսումների ընթացքում պարզելով, որ տվյալ վարույթն ընդդատյա չէ իրեն, դատարանն այն որոշմամբ անհապաղ փոխանցում է ըստ ընդդատության:
2. Եթե հիմնական դատալսումների ընթացքում ի հայտ են գալիս այնպիսի փաստեր, որոնց հիման վրա վարույթը ենթակա է փոխանցման ըստ ընդդատության, ապա կողմերի համաձայնությամբ դատարանը շարունակում է վարույթը: Կողմերից մեկի առարկության դեպքում վարույթը որոշմամբ փոխանցվում է ըստ ընդդատության:
3. Մինչև վարույթն ըստ ընդդատության փոխանցելը կարող են կատարվել միայն անհետաձգելի վարութային գործողություններ:
4. Վարույթն ըստ ընդդատության ստացած դատարանը մինչև նախնական դատալսումներ նշանակելն իրավասու է որոշմամբ վիճարկելու դրա ընդդատությունը: Այդ դեպքում վարույթի ընդդատության հարցը հնգօրյա ժամկետում վերջնականապես լուծվում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի որոշմամբ: