Հոդված 148. Իրավունքների և պարտականությունների պարզաբանումը
Հոդված 148. Իրավունքների և պարտականությունների պարզաբանումը
1. Յուրաքանչյուր ոք, վարույթին ներգրավվելով, իրավունք ունի տեղեկանալու իր իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև իր մաuնակցությամբ կատարվող վարութային գործողության նշանակության մասին:
2. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է վարույթին ներգրավված յուրաքանչյուր անձի պարզաբանել նրա իրավունքները և պարտականությունները, ապահովել դրանց իրականացման պատշաճ և իրական հնարավորությունը:
3. Վարույթին ներգրավված յուրաքանչյուր անձի իր իրավունքները և պարտականությունները պարզաբանվում են մինչև իր մաuնակցությամբ կատարվող վարութային գործողությունն uկuելը և իր կողմից որևէ դիրքորոշում արտահայտելը:
4. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է վարույթի մաuնակցին հայտնել անհրաժեշտ տվյալներ այն անձանց մաuին, որոնց կարող է բացարկ հայտնվել:
5. Քննիչը վարույթի մասնավոր մասնակիցներին և վարույթին օժանդակող անձանց պարտավոր է հայտնել տվյալ վարույթով հսկող դատախազի և քննչական մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, պաշտոնը, աշխատանքային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի և աշխատանքային հասցեները:
⚖Հոդված 149. Ծանուցման եղանակները
1. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է վարութային գործողության և դատական նիստի մասին պատշաճ ծանուցել այն անձանց, որոնք դրանց մասնակցելու իրավունք կամ պարտականություն ունեն:
2. Վարույթի ընթացքում անձի ծանուցումը կատարվում է`
1) թղթային կամ էլեկտրոնային ծանուցագրով.
2) ծանուցվող անձի մասնակցությամբ կատարվող վարութային գործողության կամ ընթացող դատական նիստի ժամանակ ծանուցման մասին հայտարարելով և միաժամանակ համապատասխան արձանագրության մեջ այդ մասին նշում կատարելով.
3) ծանուցվողի համաձայնությամբ` ցանկացած այլ եղանակով.
4) «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով:
3. Անչափահասը ծանուցվում է իր օրինական ներկայացուցչի միջոցով, իսկ հատուկ հաստատությունում գտնվելու դեպքում` դրա վարչակազմի միջոցով:
4. Անազատության մեջ պահվող անձը ծանուցվում է համապատասխան վայրի վարչակազմի միջոցով:
5. Զինծառայողը ծանուցվում է զորամասի հրամանատարության միջոցով։
(149-րդ հոդվածը լրաց. 04.12.25 ՀՕ-418-Ն)