Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-06-ից մինչև 2026-07-06։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 18 · ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ

Հոդված 150. Ծանուցագիրը և դրա բովանդակությունը

գործել է մինչև 2026-07-06Բացել ARLIS-ում

Հոդված 150. Ծանուցագիրը և դրա բովանդակությունը

1. Ծանուցագիրը թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթ է, որով վարույթն իրականացնող մարմինն անձին հրավիրում է մասնակցելու որոշակի վարութային գործողության կամ դատական նիստի:

2. Ծանուցագրում նշվում են՝

1) հրավիրող մարմնի կամ պաշտոնատար անձի տվյալները.

2) հրավիրվող անձի անունը, ազգանունը, հասցեն և կարգավիճակը.

3) ծանուցվողի վերաբերելի տվյալները, եթե հրավիրվողը ծանուցվում է այլ անձի կամ հաստատության միջոցով.

4) ներկայանալու տեղը և ժամանակը (տարին, ամիսը, օրը, ժամը).

5) վարույթի նախաձեռնման հիմքում դրված փաստը և դրա իրավական գնահատականը.

6) կատարման ենթակա վարութային գործողությունը.

7) ծանուցումն ստացող անձի պարտականությունն այն հանձնելու հրավիրվող անձին.

8) անհարգելի պատճառով չներկայանալու իրավական հետևանքները:

3. Տվյալ կարգավիճակով առաջին անգամ հրավիրվող անձին հասցեագրված ծանուցագրին կցվում է հրավիրվողի կարգավիճակից բխող իրավունքների և պարտականությունների ցանկը:

4. Տուժողին կամ վկային հասցեագրված ծանուցագրում նշվում է, որ վարութային գործողությանն առանց փաստաբանի ներկայանալու դեպքում փաստաբան պահանջելու հիմքով այդ վարութային գործողությունը ենթակա չէ հետաձգման:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։