Հոդված 160. Գույքային հայցի հարուցումը
Հոդված 160. Գույքային հայցի հարուցումը
1. Մասնավոր շահերի պաշտպանության համար գույքային հայցը հարուցում և պաշտպանում է տուժողը կամ նրա ներկայացուցիչը, իսկ պետական շահերի պաշտպանության համար` դատախազը:
2. Գույքային հայցը կարող է հարուցվել քրեական գործը դատարան հանձնելուց հետո` մինչև նախնական դատալսումների ավարտը: Վարույթին ավելի ուշ ներգրավված տուժողն իրավասու է գույքային հայց հարուցելու տուժող ճանաչվելուց անմիջապես հետո:
3. Գույքային հայց հարուցվում է մեղադրյալի կամ այն անձի դեմ, որի վրա կարող է գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար:
4. Հայցադիմումում պետք է նշվի, թե որ վարույթով, ով, ում դեմ, ինչի հիման վրա և ինչ չափով է գույքային հայց հարուցում, ինչպես նաև խնդրանք՝ վնասի հատուցման համար կոնկրետ դրամական գումարի կամ գույքի բռնագանձման մասին:
5. Հայցի հիմքը և չափը ճշգրտելու անհրաժեշտության դեպքում տուժողը, նրա ներկայացուցիչը կամ դատախազը մինչև կողմերի եզրափակիչ ելույթներին անցնելն իրավունք ունեն գրավոր փոփոխելու կամ լրացնելու հայցադիմումը:
6. Եթե հայցադիմումը չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա թերությունները վերացնելու համար դատարանն այն վերադարձնում է ներկայացրած անձին: Եռօրյա ժամկետում թերությունները վերացնելու և կրկին ներկայացնելու դեպքում հայցը համարվում է ընդունված սկզբնական ներկայացման օրը: Հակառակ դեպքում հայցը համարվում է չհարուցված:
7. Գույքային հայց ներկայացրած անձի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ դատարանը ձեռնարկում է գույքային հայցն ապահովելու միջոցներ:
7.1.
8. Գույքային հայց չհարուցելու դեպքում անձն իրավունք ունի այդպիսի հայց հարուցելու քաղաքացիական դատավարության կարգով:
(հոդվածը 22.10.25 ՀՕ-353-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից)