Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-06-ից մինչև 2026-07-06։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸԳլուխ 49 · ԲԱՑԱՌԻԿ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ

Հոդված 401. Բացառիկ վերանայման վարույթները և բացառիկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակը

գործել է մինչև 2026-07-06Բացել ARLIS-ում

Հոդված 401. Բացառիկ վերանայման վարույթները և բացառիկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակը

1. Բացառիկ վերանայման վարույթներն են՝

1) նոր հանգամանքներով վարույթը.

2) հիմնարար խախտման հիմքով վարույթը.

3) նոր ի հայտ եկած հանգամանքներով վարույթը:

2. Բացառիկ վերանայման ենթակա են՝

1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշումը․

2) մինչդատական ակտերի վիճարկման վարույթի շրջանակներում կայացված և օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտը, որով հաստատվում է խափանման միջոց կիրառելու կամ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու իրավաչափությունը, քրեական հետապնդումը նորոգելու անիրավաչափությունը կամ վարույթը կարճելու իրավաչափությունը.

3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դատական ակտերի վերանայման արդյունքով վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ մտած որոշումը:

(401-րդ հոդվածը լրաց. 20.01.26 ՀՕ-5-Ն)

(հոդվածի 04.06.24 ՍԴՈ-1736 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 20.01.26 ՀՕ-5-Ն օրենքի 2-րդ հոդվածի փոփոխությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։