Հոդված 134. Արգելադրված գույքի պահպանությունը
Հոդված 134. Արգելադրված գույքի պահպանությունը
1. Բացի անշարժ գույքից և մեծածավալ առարկաներից, արգելադրված այլ գույքն առգրավվում է:
2. Նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող թանկարժեք մետաղները և քարերը, արտարժույթը, արժեթղթերը պահպանման համար հանձնվում են պետական գույքի կառավարման լիազոր մարմնին, կրիպտոակտիվները՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մոտ կամ ապակենտրոնացված գրանցամատյանում իրավասու լիազոր մարմնի համար բացված հաշվին, Հայաստանի Հանրապետության դրամը դատական վարույթի ընթացքում մուծվում է դատարանի դեպոզիտ, իսկ մինչդատական վարույթում՝ դատախազության դեպոզիտ: Վերցված մյուս առարկաները կնքվում և պահվում են այն մարմնում, որի որոշմամբ գույքը արգելադրվել է կամ պահպանության են հանձնվում տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչին:
3. Արգելադրված և չվերցված մեծածավալ գույքը կնքվում և պահպանության համար թողնվում է գույքի սեփականատիրոջը կամ տիրապետողին կամ նրա ընտանիքի չափահաս անդամին, իսկ դրա անհնարինության դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվում է իրավասու պետական մարմնին: Գույքի պահպանության համար պատասխանատու անձին բացատրվում է տվյալ գույքը վատնելու, օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունը, որի մասին նրանից վերցվում է ստորագրություն:
(134-րդ հոդվածը փոփ. 07.07.22 ՀՕ-294-Ն, 11.12.23 ՀՕ-401-Ն, խմբ. 11.07.24 ՀՕ-308-Ն, լրաց. 29.05.25 ՀՕ-182-Ն, փոփ. 18.06.26 ՀՕ-239-Ն)
(18.06.26 ՀՕ-239-Ն օրենքն ունի անցումային դրույթ)