ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸԳլուխ 16 · ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 140. Բժշկական հսկողությունը
Հոդված 140. Բժշկական հսկողությունը
1. Բժշկական հսկողությունը հանրության համար վտանգ ներկայացնող անձին հոգեբուժական կազմակերպությունում պահելն է հիվանդանոցային հսկողություն կամ բուժում ապահովելու նպատակով:
2. Բժշկական հսկողությունը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվել և դատարանի կողմից պատճառաբանված հաստատվել է անվտանգության այդ միջոցի կիրառման անհրաժեշտությունը: Դատական վարույթում բավարար է դատարանի կողմից բժշկական հսկողության կիրառման անհրաժեշտության պատճառաբանված հաստատումը։
3. Բժշկական հսկողության նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառվում են կալանքի` որպես խափանման միջոցի կիրառման համար սույն օրենսգրքով սահմանված կանոնները: